
Եվրամիության դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵՄ պաշտպանության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը «Թվիթեր»-իր միկրոբոլոգում:
«Հայաստանում ԵՄ դիտորդները ուղևորվել են իրենց առաջին պարեկությունն իրականացնելու: Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգային խումբը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ ձևավորելու վստահություն և աջակցելու սահմանային հարցերով հանձնաժողովներին»,-հայտնել են ծառայությունից:
0Comments