Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

Մանրամասներ
գերմանիա

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են, որ  այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։

Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով:

Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: