Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է, Մակրոնը կոչ է արել «հնարավորինս շուտ» խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։

Նա նաև «վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության և ժողովրդավարության ձգտմանը»։

«Այս համատեքստում նա վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող քննարկումներին՝ նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության պայմանագրի՝ միջազգային իրավունքին խստորեն համապատասխան և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», – ասվում է հայտարարության մեջ։

Մակրոնն ու Փաշինյանը նաև պայմանավորվել են շարունակել ամրապնդել Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը։