Լատվիան մտադիր է արտաքսել Ռուսաստանի Դաշնության ավելի քան 1000 քաղաքացու

Մանրամասներ
լատվիա

Լատվիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել Ռուսաստանի ավելի քան 1 հազար քաղաքացու, որոնք չեն կատարել հանրապետությունում կացության թույլտվություն ստանալու պահանջները։

Այս մասին հայտնել է Լատվիայի ՆԳՆ Քաղաքացիության և միգրացիայի հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Մաիրա Ռոզեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ավելի քան 1000 մարդ ենթակա է արտաքսման: Ինչպես տեսնում ենք, շատերն ուշացել են կամ դեռ փորձում են պարզել, թե ինչպես դիմել ժամանակավոր կացության թույլտվության համար, բայց, ցավոք, մենք ստիպված ենք ասել, որ նրանք պետք է հեռանան»,- ասել է նա: 

Ռոզեն բացատրել է, որ մոտ 15,5 հազար ՌԴ քաղաքացի է խնդրել Լատվիայում մշտական բնակության թույլտվություն, իսկ մոտ 3 հազարը՝ ժամանակավոր։