Զելենսկին չի հրավիրվել G20-ի գագաթնաժողովին. Շոլց

Մանրամասներ
զելենսկի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ափսոսանք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին չի հրավիրվել Բրազիլիայում կայանալիք G20 գագաթնաժողովին և դա անվանել է լուրջ մարտահրավեր:

«Չեմ ուզում թաքցնել այն փաստը, որ շատ եմ ափսոսում, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, Զելենսկին հրավիրված չի եղել այս հանդիպմանը»,-ասել է նա լրագրողներին Բեռլինում՝ G20 մեկնելուց առաջ:

«Ես, ինչպես և մյուսները, շատ ակտիվորեն պաշտպանում էի Զելենսկիին գագաթնաժողովին հրավիրելը, սակայն այն փաստը, որ դա տեղի չունեցավ, նույնպես ցույց է տալիս, թե ինչ լուրջ մարտահրավերի ենք հանդիպում»,-ասել է նա։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Բրազիլիայի հարավ-արևելքում՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Հանդիպումը վարելու է Հարավային Ամերիկայի Հանրապետության նախագահ Լուլա դա Սիլվան։ Գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 euromedia24.com