ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ առաջարակ է արել Ադրբեջանին, որը ընդունել է լինելու Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի համար, ասաց, որ չի կարող այս պահին բացահայտել:
«Երբ որ մենք Ադրբեջանի պատասխանը կստանանք, դրանից հետո տեղի կունենա ավելի մանրամասն բացահատումը: Դա կարող է տեղի ունենալ 2 պատճառով՝ Ադրբեջանը համաձայն է եւ պետք է դա հրապարակայնացվի եւ Ադրբեջանը համաձայն չէ եւ դա մեզ ինչ-որ առումով բարոյական իրավունք կտա հրապարակայնացնել»,-ասաց նա:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այնպիսի լուծում է առաջարկել Ադրբեջանին, որը ընդունելի կլինի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդի համար:
0Comments