ԱՄՆ-ից Զելենսկուն կոչ են արել հրաժարական տալ (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո դժվար թե կարողանա գործեր վարել ԱՄՆ-ի հետ, հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

«Զելենսկին կամ պետք է հրաժարական տա և իր փոխարեն ուղարկի մեկին, ում հետ մենք կկարողանանք աշխատել, կամ նա պետք է փոխվի»,-ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը տեղի ունեցածը «լիակատար աղետ» էր և անհարգալից վերաբերմունք ԱՄՆ-ի նկատմամբ: