Աշխատավարձի աճը գնաճի նկատմամբ տասնյակ անգամով ավելի բարձր է. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

2024 թվականի արդյունքներով, տարեկան միջին ամսական աշխատավարձը կազմել է 287 172 դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավել է  114 445 դրամով կամ 66,3% -ով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25,3% ասինքն, մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է։

Այս աճը վերաբերում է աշխատող մարդկանց, պարզ է, որ այն մարդիկ, որոնք չեն աշխատում, գնաճի ցուցանիշը այլ կերպ են զգում իրենց վրա:

2024 թվին 2023-ի համեմատ գնաճը եղել է արդեն ընդամենը 0։3%, մինչդեռ աշխատավարձի աճը եղել է 6,4%։ Այսինքն, եթե զուտ մեխանիկական նայենք, ըստ էության ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը:

2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 651 դրամ, 2018 թվականի հունվարի նկատմամբ ավելի 126 594 դրամով կամ 74%-ով, իսկ գնաճը կազմել է 27%:

2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ արձանագրվել է 1,7% գնաճ, բայց աշխատավարձերի աճը կազմել է 4։6%, այսինքն այստեղ էլ աշխատավարձերի աճը կրկնակիից ավելին է գնաճի հետ համեմատ»,-ասաց Փաշինյանը:

Նա խոստովանեց, որ գնաճի ցուցանիշը համահարթ չէ, բոլոր ապրանքները չեն որ նույնքան են թանկացել, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները ավելի շատ են թանկացել»,- ընդգծեց նա: