Կրակի ճիրաններում հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է փրկել մասունքների մի մասը, այդ թվում` Քրիստոսի փշե պսակը,հայտնել է ֆրանսիացի հոգևորական Պատրիկ Շովեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք փրկել ենք Քրիստոսի փշե պսակը և Լյուդովիկոսի թիկնոցը: Մեզ հաջողվել է կրակի ճիրաններից ազատել նաև մի քանի նկար, բայց, ինչպես հասկանում եք, մեծ նկարները դժվար էր հանել:Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն հուշարձանը զգալի վնասներ է կրել: Վնասի գնահատումը կիրականացվի երեքշաբթի», – նշել է նա:
0Comments