Զելենսկին Ղրիմը և Դոնբասը համեմատել է գողացված երեխաների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շարունակելով համեմատությունը Զելենսկին հայտնել է, որ երկրորդ երեխային փակել են մանկական սենյակում և զինված վերահսկողություն են սահմանել նրա նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ՝ անկախության օրվան նվիրված հանդիսավոր ելույթի ժամանակ, Դոնբասը և Ղրիմը համեմատել է երեխաների հետ, որոնցից մեկին հարևանը խլել է, իսկ մյուսին՝ փակել սենյակում, գրում է korrespondent.net-ը:

«Ուկրաինացիների ցավը չհասկացողների համար ես այն կնկարագրեմ շատ պարզ, մատչելի լեզվով: Պատկերացրեք, օրինակ, հարևանը ձեզանից խլել է ձեր երկու երեխաներին: Առաջին երեխային պարզապես գողացել ու նոր ծննդյան վկայական է տվել և ասում է. «Մենք ձեր երեխային չենք տարել. ինքն է ցանկացել մեզ հետ ապրել»: Իսկ եթե այն նշանառության տա՞կ է: Եվ, առհասարակ, ո՞վ է ասել, որ նա ձեր երեխան է: Նա դարեր շարունակ մերն էր: Նա մեզ մոտ իրեն ավելի լավ կզգար»,- Անկախության Մայդանում արժանապատվության երթի ժամանակ ասել է Զելենսկին:

Շարունակելով համեմատությունը Զելենսկին հայտնել է, որ երկրորդ երեխային փակել են մանկական սենյակում և զինված վերահսկողություն են սահմանել նրա նկատմամբ:

«Ձեզ հայտնում են, որ սենյակում ոչ ոք չկա: Բայց դուք լսում եք, թե ինչպես է ձեր երեխան լաց լինում սենյակից այն կողմ՝ հենց պատի մոտ, բայց դուք չեք կարող ներս մտնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը և հավելել, որ ցանկացած ուկրաինացու սրտում վիշտ կա և յուրաքանչյուր հաղթանակ և նվաճում լիարժեք ուրախություն չի կարող պատճառել, քանզի իրենց ընտանիքը ամբողջական չէ:

Նա նաև ընդգծել է, որ կգա մի օր, երբ իրենք կմիավորվեն, քանի որ արյան կանչը կհաղթի: