Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից. Սերբիայի նախագահ

Մանրամասներ
ալիև վուչիչ

Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է եղել դադարեցնել օրական 1,7 մլն խորանարդ մետր գազի մատակարարումը «Շահ Դենիզ» հանքավայրի խնդիրների պատճառով: Այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Վատ լուրերը երբեք մենակ չեն գալիս: Չկա հստակություն, թե որքան ժամանակ կպահանջվի գազի մատակարարման վերականգնման համար: Ձեզ համար սերբերեն կթարգմանեմ հարգելի ժողովուրդ։ Սա նշանակում է, որ այսօրվանից մենք կսկսենք շատ ավելի ինտենսիվ և ավելի շատ օգտագործել սեփական պահուստները»,- ասել է Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մենք բավականաչափ գազ ունենք մատակարարելու համար, քանի դեռ երրորդ աղետը չի պատահել: Ես չգիտեմ, թե ինչ կլինի: Հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում սա կուղղենի»,- վստահեցրել է նախագահը։