
Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, այդ թվում՝ ոսկու ներմուծման մասնակի արգելքը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ներառված են Ռուսաստանի 55 ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև՝ երկրորդային նշանակության ապրանքների ներմուծման նոր արգելքներ:
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ այդ նույն որոշմամբ Ռուսաստանի դեմ գործող բոլոր պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2023 թվականի հունվարի վերջը:
0Comments