ԵՄ-ում հայտարարել են ՌԴ արտահանման ծավալները շուրջ 34 տոկոսով սահմանափակելու մասին

Մանրամասներ
ա

ԵՄ պատժամիջոցների շրջանակում սահմանափակվել է դեպի Ռուսաստան արտահանման մոտ 34%-ը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների ընդհանուր գնահատված արժեքն այսօր կազմում է 29,9 միլիարդ եվրո։ Ծառայությունների արտահանման սահմանափակումների ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիարդ եվրո կամ ԵՄ ծառայությունների արտահանման 14,6 տոկոսը»,- ասվում է ԵՀ հաղորդագրության մեջ։