ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սոլեդարի գրավման մասին, Կիևը՝ հերքել է

Մանրամասներ

Դոնեցկի Սոլեդար քաղաքում բարդ իրավիճակ է, սակայն ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Ռուսաստանի ուժերը դեռ վերահսկողություն չեն հաստատել քաղաքի նկատմամբ, հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր շտաբը։

Նա հավելել է՝ չնայած կատաղի մարտերին՝ ուկրաինացի զինվորականները պահում են դիրքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբավորման խոսնակը հերքել էր Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Սոլեդարի նկատմամբ:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հարձակողական գործողությունները, որոնք ավարտվել են Ուկրաինայի Զինված ուժերի ջախջախմամբ և Սոլեդար քաղաքի գրավմամբ, իրականացվել են ռուսական զորքերի խմբի կողմից։