Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը։
Այս մասին հայտնում է Dagens Nyheter շվեդական թերթը՝ հղում անելով դաշինքում իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ մարտի 7-ին Հունգարիան ԱՄՆ-ին կփոխանցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Եթե Շվեդիան արագ ներկայացնի անդամակցության փաստաթղթերը, կարող է առաջիկա երկու օրերի ընթացքում դառնալ դաշինքի լիիրավ անդամ։
Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։
0Comments