Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի ժամանակավորապես օկուպացված Ղրիմը համակցված՝ և՛ ուժային, և՛ դիվանագիտական ճանապարհով։
Բուդանովն այս մասին ասել է LIGA.net-ին տված հարցազրույցում:
«Ղրիմը կվերադարձվի համակցված՝ և՛ ուժային, և՛ դիվանագիտական ճանապարհով։ Բայց առանց ուժի ոչինչ չի լինի։ Մեր ստորաբաժանումները կգնան այնտեղ՝ զենքը ձեռքներին», - ասել է հետախուզության ղեկավարը։
Բուդանովն ընդգծել է, որ Ուկրաինան կվերադարձնի բոլոր կորցրած տարածքները։
Ղրիմը կվերադարձվի ուժային և դիվանագիտական ճանապարհով. Ուկրաինա
Մանրամասներ
0Comments