Սերբիայում ընդդիմության կողմնակիցները, որոնք համաձայն չեն երկրում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ, շրջափակել են Բելգրադի վարչակազմի շենքը և փորձել ներս մտնել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է, որ նրանք կոտրել են շենքի դուռը։
«Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակից ցուցարարները դրոշակաձողերով կոտրել են դուռը, ջարդել են նաև պատուհանը և սկսել են ներս նետել քարեր ու գարեջրի տարաներ։ Միաժամանակ ոչնչացրել են տեսախցիկները։ Խռովարարները սկսել են նաև ջահեր վառել։
Ավելի վաղ ցուցարարները փակել էին Կրալ Միլանի կենտրոնական փողոցը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ իշխանության զավթման անթույլատրելիության մասին խոսքից հետո։ Հավաքվածներն իրենց հետ բերել են Սերբիայի և ԵՄ դրոշներ, բացականչել հակակառավարական կարգախոսներ, օգտագործել բարձրախոսներ, սուլիչներ և շվիներ։ Փողոցում հանպատրաստից բեմ է տեղադրվել, հնչում է երաժշտություն։
Մեկ շաբաթ առաջ Սերբիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որում հաղթեց նախագահ Վուչիչի կոալիցիան՝ հավաքելով ձայների 47,36%-ը։ Արդյունքների հրապարակումից հետո Բելգրադում ընդդիմության լայնամասշտաբ հանրահավաքներ տեղի ունեցան՝ քվեարկության արդյունքները չեղարկելու պահանջով։ Ցուցարարները անկարգություններ են արել, այդ թվում՝ փորձել են հարձակվել ընտրական հանձնաժողովի շենքի վրա, հայտնում է NEWS.ru-ն։
0Comments