Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի անասելի հումանիտար աղետի. Բորել

Մանրամասներ
բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում նախազգուշացրել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի «անասելի հումանիտար աղետի»:

Բացի այդ, ըստ նրա, Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա  հղի է նաև Եգիպտոսի հետ հարաբերություններում լուրջ լարվածությամբ։

«Ես միանում եմ ԵՄ անդամ մի քանի երկրների նախազգուշացմանը, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի անասելի հումանիտար աղետի և Եգիպտոսի հետ լուրջ լարվածության:

Պատանդների ազատ արձակման և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների վերսկսումը արյունահեղությունը կանխելու միակ միջոցն է»,- ասել է Բորելը:

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր Ռաֆահի վրա հարձակում սկսելու իր մտադրության մասին, որտեղ կենտրոնացել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների պատճառով տեղահանված պաղեստինցիները:

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի շրջանի բնակելի շենքերին, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: