Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միջազգային գործընկերներից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է ակնկալում։
Այս մասին նա նշել է մարտի 11-ի իր տեսաուղերձում։
«Այսօր ակնկալում եմ մեր գործընկերների նոր պատժամիջոցների որոշումներին։ Ռուսաստանը պետք է վճարի այս սարսափելի պատերազմի համար. վճարել ամեն օր։ Երեկ կայացել է ԵՄ երկրների ղեկավարների շատ կարևոր հանդիպումը։ Երկար և առարկայական: Մենք գիտենք, որ բոլոր առաջնորդները խոսել են այս հանդիպմանը։ Ով կոնկրետ խոսեց։ Ով մեզ աջակցեց։ Իսկ ով լռեց, և ով փորձեց ձևակերպումները դեռևս անբավարար դարձնել՝ Ուկրաինայի, Եվրոպայի և մեր ընդհանուր ազատության համար։ Ինչպե՞ս ենք գնահատում ընդունված որոշումը։ Դա շատ պարզ է՝ պետք է ավելի ուժեղ լինել: Սա այն չէ, ինչին մենք սպասում ենք»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները «լռություն» են ապահովել, որպեսզի հումանիտար միջանցքները աշխատեն։ Եթե ռուսական զորքերը կրկին կրակեն և խափանեն մարդկանց փրկությունը, ի վերջո, նրանք աշխարհից այնպիսի արձագանք կստանան, որ իրենք էլ մարդասիրական միջանցքների կարիք կունենան։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կազմակերպել է տասներկու մարդասիրական միջանցք։ Սննդամթերքով, ջրով, դեղորայքով բեռներն արդեն ճանապարհին են։ Դրանք պետք է ստանան Իզյումը, Էներգոդարը, Վոլնովախան, Պոլոգին, Բուչան, Գոստոմելը, Բորոդյանկան, Անդրեևկան, Կոզարովիչը, Միկուլիչին, Մակարովը և, իհարկե, Մարիուպոլը։
«Մեր պետական պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որ լինի վառելիք, սննդամթերք, դեղորայք և ամեն ինչ, ես սա ընդգծում եմ՝ այն ամբողջ ապրանքը, որն անհրաժեշտ է ամբողջ երկրում, բենզին, դիզվառելիք և մնացած ամեն ինչ ներկրվում է»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
0Comments