ԵՄ առաջնորդները աջակցություն են հայտնել Ուկրաինային, սակայն նրան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չեն տվել

Մանրամասներ
ա

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, Վերսալում քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, համերաշխություն և աջակցություն են հայտնել այդ երկրին, սակայն որոշում չեն ընդունել Կիևին ԵՄ-ին  անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերն Ուկրաինայի հետ, որը «պատկանում է եվրոպական ընտանիքին»։

Սակայն, ըստ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, Բրյուսելից ամիսներ և տարիներ կպահանջվեն ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Կիևի դիմումի քննարկման համար։ 

Ինչպես ասվում է գագաթնաժողովի հայտարարության մեջ, ԵՄ խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին գնահատական ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է նաև, որ ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին խնդրում է գնահատել Վրաստանի և Մոլդովայի դիմումները, որոնք, հետևելով Ուկրաինային, խնդրել են միանալ ԵՄ-ին։

ԵՄ առաջնորդները նաև խոստացել են մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա և հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով հետագա պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։