Ուկրաինան չի ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով որևէ համաձայնագիր. ԱԳՆ

Մանրամասներ
պուտին

Ուկրաինան, որը շարունակում է գոյատևման ծանր պայքարը, չի ընդունի «կիսատ» լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ մեր ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում։  Այս ասել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի նիստում, հաղորդում է Ukrinform-ը։

«Մենք Ուկրաինայում գիտենք, որ գոյատևման էկզիստենցիալ պայքարի իրավիճակում կիսալուծումների տեղ չկա։ Կիսամիջոցները միայն կես արդյունք են տալիս։ Իսկ կյանքի կամ մահվան իրավիճակներում կիսատ լուծումը մահն է, ոչ թե կյանքը»,- ընդգծել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։

Նա հավելել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն երկու պետությունների հակամարտություն չէ, դա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ։

«Այստեղ չի կարող «ոչ-ոքի» լինել»,- ասել է նախարարը։