ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը հուշում է, որ Եվրոպան այլևս չի կարող «խոտակեր» լինել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեջբերում է Politico-ն։
«Ինձ համար ամեն ինչ պարզ է: Աշխարհը բաղկացած է խոտակերներից և մսակերներից։ Եթե մենք որոշենք մնալ բուսակեր, գիշատիչները կհաղթեն, իսկ մենք շուկա կդառնանք նրանց համար»,- ասել է Մակրոնը։
Եվրոպացի դիվանագետներից մեկի կարծիքով՝ Թրամփի հաղթանակից հետո Ֆրանսիայի նախագահի կյանքը կարող է նոր իմաստ ստանալ Եվրամիության անկախ լոբբիստի դերում։
0Comments