Գերմանիան հսկողություն է սահմանում երկրի բոլոր ցամաքային սահմաններում

Մանրամասներ
գերմանիա

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը կարգադրել է ժամանակավոր վերահսկողություն սահմանել Գերմանիայի բոլոր ցամաքային սահմաններում և դրա մասին ծանուցել Եվրահանձնաժողովին։

Bild պարբերականը գրում է, որոշումն ընդունվել է երկիր անօրինական մուտք գործող մարդկանց թիվը սահմանափակելու նպատակով։ Սահմանային վերահսկողության ներդրման առնչությամբ Գերմանիայի կառավարությունում խոսում են «Գերմանիայի վրա մեծ բեռի պահպանման» և «ներքին անվտանգությունը իսլամիստական ​​ահաբեկչության և միջսահմանային հանցագործության ժամանակակից սպառնալիքներից պաշտպանելու վերաբերյալ»։

Սահմանային հսկողություն մտցնելու մասին որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի և նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Ներկա պահին իշխանություններն անօրինական ներգաղթյալների արդյունավետ արտաքսման՝ եվրոպական օրենսդրությանը համապատասխան մոդելի ներդրում են ակնկալում։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Վաղը իշխող կոալիցիայի և ընդդիմադիր ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի միջև բանակցությունների ևս մեկ փուլ է լինելու։

Գերմանիայի ցամաքային սահմաններով արտաքսումը ներկայում անցկացվում է միայն հազվագյուտ դեպքերում. եթե, օրինակ, անձին արգելվում է մուտք գործել երկիր կամ անձը ապաստանի տրամադրման հարցով չի դիմել։