![ա](/sites/default/files/inline-images/%D5%A2%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE.jpg)
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով հետ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիաները, Հայաստանում Եվրամիության առաքելության, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի արդի հարցերը:
Բորելը նշել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա խաղաղության օրակարգին նվիրվածության կարևորությունը:
0Comments