Եվրոպան նոյեմբերի 14-ից սկսել Է օգտագործել իր ստորգետնյա պահեստարանների գազը: Այդ մասին տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Նոյեմբերի 14-ի արդյունքներով՝ գազի պաշարները կրճատվել են 0,01 տոկոսային կետով՝ մինչև 95,6 տոկոս:
Գազի զուտ օգտագործման (օգտագործումից հանած ներմղում) անցել են Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Ռումինիան: Gas Infrastructure Europe ասոցիացիան նշում է, որ պահուստների օգտագործման սեզոնն այս տարի սկսվել է ամենաուշը դիտարկումների պատմության ողջ ընթացքում (2011 թվականից ի վեր):
Նախորդ առավել ուշ ժամկետը գրանցվել Է 2013 թվականին, երբ պահուստներն սկսել են պակասել նոյեմբերի 4-ից: «Գազպրոմ»-ում նախազգուշացնում են, որ «ծանրաբեռնվածությունը Եվորպայի գազի ստորգետնյա պահեստարանների վրա ավելի մեծ Է լինելու, քան նախորդ տարիներին՝ կապված լոգիստիկայի և եվրոպական շուկայի գազամատակարարման աղբյուրների փոփոխության հետ: Եվրոպայում սաստիկ ցրտեր են սկսվել, որոնք ավելի կսաստկանան այս հանգստյան օրերին: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Եվրոպայի պահեստարանների գազի օգտագործումը միայն ավելանալու Է:
0Comments