Մակրոնը նոր վարչապետ է փնտրում

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի խորհրդարանում անվստահության պատմական քվեով Միշել Բարնիեի կառավարության տապալումից հետո հինգշաբթի սկսել է նոր վարչապետի որոնումները՝ կանխելու համար Ֆրանսիայում քաղաքական ցնցումների խորացումը, գրում է France 24-ը։

ժամանակակից Ֆրանսիայի ամենակարճ ժամկետով վարչապետ նշանակված Բարնիեն հանդիպել է Մակրոնի հետ Ելիսեյան պալատում, որպեսզի հրաժարական տա:

Քվեարկությունը 1962 թվականին Շառլ դը Գոլը նախագահության օրոք Ժորժ Պոմպիդուի կառավարության պարտությունից ի վեր անվստահության առաջին հաջողված քվեն էր։

Մակրոնը պետք է հանդիպեր խորհրդարանի վերին և ստորին պալատների խոսնակներին՝ նախքան ժողովրդին ելույթ ունենալը 19:00-ին:

Ենթադրվում է, որ նախագահը շտապում է նոր վարչապետ նշանակել՝ քաղաքական վակուումից խուսափելու համար, նշել են Ֆրանսպրես գործակալության բազմաթիվ աղբյուրներ:

Մակրոնի համար, որը շաբաթ օրը հյուրընկալելու է համաշխարհային առաջնորդներին, նրանց թվում՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, 2019 թվականին ավերիչ հրդեհից հետո վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության առթիվ, առավել կարևոր է սահմանափակել քաղաքական քաոսի ցանկացած տպավորություն: