Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ սպասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի այցին Վաշինգտոն, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։
Նա նշել է, որ ամերիկացի յոթ պաշտոնյաներ վերջերս այցելել են Եվրոպա, մասնավորապես՝ Մյունխեն, որպեսզի քննարկեն իրավիճակը եվրոպացի դաշնակիցների հետ։ Ուոլցը հավելել է, որ Մակրոնի և Սթարմերի հետ առաջիկա հանդիպումները կօգնեն հետագա աշխատանքին հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ հաջորդ քայլը կլինի տեխնիկական խմբերի ստեղծումը՝ հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար։
0Comments