Վրաստանը Ռուսաստանի Դաշնությանը տրամադրում է իր տարածքը ռազմական տեխնիկայի և պահեստամասերի մաքսանենգության համար, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Formula հեռուստաալիքի եթերում։
«Մեր գլխավոր հետախուզական վարչությունը հրապարակավ հայտարարել և մեղադրել է Ռուսաստանին և Վրաստանին մեր թիկունքում մաքսանենգության ալիք բացելու շուրջ բանակցություններ վարելու մեջ։ Մենք չենք խոսում մակարոնեղենի կամ հնդկաձավարի մասին, մենք խոսում ենք ռազմական տեխնիկայի, ռազմական պահեստամասերի մասին»,- ասել է Վերեշչուկը։
Նա հորդորել է վրացական հանրությանը թույլ չտալ պայմանավորվածությունը և հիշեցնել ներկայիս կառավարությանը Մոսկվայի հետ սիրախաղի հետևանքների մասին:
«Ինչու եք դա թույլ տալիս ձեր վարչապետին, ձեր կառավարությանը, որը, ցավոք, չի հասկանում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում, եթե մենք այսօր չկանգնեցնենք Ռուսաստանին և Պուտինին։ Խոսակցությունները, որ մենք չեզոք ենք, չենք միանա պատժամիջոցներին, բացենք օդային հաղորդակցությունը տեղին չեն։ 2008 թվականին դա ձեզ չփրկեց պատերազմից»,- ընդգծել է Վերեշչուկը։
«Եթե մեզ չօգնեք, ոչինչ չի ստացվի։ Մենք ձեզ կոչ չենք անում կռվել մեզ հետ, մեզ զենք տալ։ Պարզապես թույլ մի տվեք, որ Վրաստանով մաքսանենգ զենք տեղափոխեն։ Այս փոքրիկ քայլով օգնեք դադարեցնել պատերազմը»,- ասել է Վերեշչուկը։
0Comments