Մակրոնն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ին կմեկնեն Պեկին

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին ապրիլի 5-ին կմեկնի Պեկին։

«Գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել Չինաստանի հետ, բայց ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել, եթե Չինաստանը հատի սահմանը և որոշի ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի վարչակազմը պնդում է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը կարող է շրջել պատերազմի ալիքը երկու ուղղությամբ։

«Զրույցի ընթացքում մենք անմիջական կլինենք և կասենք, որ որքան էլ մեծ լինի Ռուսաստանի հետ մերձենալու գայթակղությունը, Չինաստանը չպետք է անցնի այս սահմանը»,- ասել է բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որին մեջբերում է «Reuters»-ը։

Հիշեցնենք, որ այսօր Պեկինում էր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Սանչեսը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ղեկավարների զրույցի մանրամասները լրատվամիջոցներին դեռ հայտնի չեն։