![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%BE%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%A1%20%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81%D5%AC%D5%A5%D6%80.jpg)
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն՝ կոշտ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշվում է ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ, որը մեջբերում է Kurier-ը:
Կանցլերը շեշտել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան և առավել կխստանան: Նա շեշտել է, որ հանդիպումը բարեկամական չի եղել: Նահամմերն ասել է, որ ցանկացել է Պուտինի հետ քննարկել հումանիտար հարցեր:
0Comments