Փարիզի կենտրոնում՝ Հինգերորդ թաղամասի տներից մեկում, նախնական վարկածով, գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Պայթյունի հետևանքով տուժել է 16 մարդ, 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 9-ինը՝ ծանր։
Փարիզի ոստիկանության խոսնակ Լուբնա Ատտան տեղեկացրել է, որ դեռ վաղ է խոսել հրդեհի աղբյուրի մասին, և ինքը չի կարող հաստատել տեղեկություններն այն մասին, որ հրդեհն առաջացել է գազի պայթյունից:
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կոչ է արել մարդկանց խուսափել Փարիզի ձախափնյա Սեն-Ժակ փողոցի շրջակայքից, որպեսզի չխանգարեն շտապօգնության ծառայությանը և հրշեջ-փրկարարներին։
0Comments