Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ասում են՝ Արևմուտքը «գցեց» Ուկրաինային:
Ու հանրության գիտակցության մեջ ձևավորվում է մտայնություն, որ՝ «բոլորն էլ գցող» են:
Գերտերությունները չեն «գցում», նրանք գնում են իրենց գծով: Ավելի փոքրերը՝ կամ կարողանում են հասկանալ այդ գիծը, ուսումնասիրել՝ տարբեր անկյուններից, տարբեր սցենարներով, անել այդ ամենի վրա սեփական եզրահանգումներ ու մշակումներ, կամ՝ չեն կարողանում:
Իսկ գերտերությունների վերաբերմունքն էլ ըստ էության ձևավորվում է ըստ այդմ, ոչ թե ըստ խոնարհության անկյան աստիճանի՝ իրենց հանդեպ, այլ ըստ իրենց ծրագրերի, նպատակների, ռազմավարությունների հանդեպ ադեկվատության, դրանց հասկանալու կարողության աստիճանի:
Այլապես, նրանք չունեն ոչ մի փոքր խոնարհության առաձնապես մեծ կարիք, ունեն ամեն փոքրի խոնարհեցնելու «400 օրինական միջոց», ինչպես կասեր մեծ կոմբինատորը:
Ավելի համեստ սուբյեկտների հանդեպ գործնական հարաբերության հետաքրքրություն առաջանում է այն ժամանակ, երբ նրանք տեսնում են, որ այդ սուբյեկտի մտքում ոչ թե առավելագույն էֆեկտիվությամբ խոնարհվելն է, այլ տեղի ունեցողը հասկանալն ու սեփական անելիքը մշակելու, կազմակերպելու և իրականացնելու կարողությունը»:
0Comments