Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունից կարելի էր խուսափել, սակայն «խորքային պետությունը» ջանքեր է գործադրել առճակատումը սանձազերծելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայում պատերազմից խուսափելը լիովին հնարավոր էր»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «բացարձակապես բոլոր ուժերը պետք է ամեն ինչ անեին Ուկրաինայում պատերազմը կանխելու համար»։
Նա նշել է, որ «խորքային պետությունն» ամեն ինչ արել է «հակամարտությունն սկսելու համար», թեև չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի խորքային պետություն ասելով։
0Comments