Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկկողմանի թոքաբորբի ֆոնին շնչառական նոպայից հետո գիշերը հանգիստ է անցկացրել հիվանդանոցում։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, պոնտիֆիկոսը հանգիստ է քնել։
Սակայն չի նշվում, որ նա վեր է կացել և նախաճաշել, ինչպես դա եղել է հոսպիտալացման առաջին օրերին։
88-ամյա պոնտիֆիկոսի վիճակի վատթարացման մասին հայտնի է դարձել շաբաթ երեկոյան։ Ի թիվս այլ միջոցառումների, նրան արյան փոխներարկում են արել։ Բժշկական կանխատեսումը «զուսպ» է, «Հռոմի պապի կյանքը մնում է վտանգի տակ», ասվում է մամուլի ծառայության հաղորդման մեջ։
0Comments