Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 24-26-ը տեղումները կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Այսօր Երևանում նույնպես ձյուն կգա։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի -2–ից -4–ի, իսկ գիշերը` -15-ից -17 աստիճանի սահմաններում։
0Comments