Բուք և մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Մանրամասներ
ճանապարհ ձյուն

Հայաստանի մի շարք ճանապարհներ մերկասառույցով են պատված։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Արարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի, Վարդենիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ հիմնադրամի` միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: