ՀՀ մի շարք մարզերում առատ ձյուն է գալիս, որոշ հատվածներում ճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է»,– ասված է հաղորդագրությունում։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ–Արթիկ–Մեծ Մանթաշ և Քուչակ–Միրաք ճանապարհահատվածներում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
0Comments