Ձվերը հարել շաքարավազի հետ, մինչև զանգվածը լավ սպիտակի:
Կաթով լի տարայի մեջ ավելացնել ձվային զանգվածը և խառնել:
Ավելացնել ալյուրը և խառնել՝ մինչև ստացվի միասեռ, առանց գնդիկների զանգված:
Լցնել հալեցրած կարագը, խառնել:
Ստացված խմորը ծածկել սննդային ժապավենով և մեկ ժամ թողնել տաք վայրում, որպեսզի հասունանա:
Հասունացած խմորը վերցնել գդալով՝ աշխատելով չխախտել խմորի եթերայնությունը, և լցնել վաֆլի թխելու համար նախատեսված սարքի մեջ: Վաֆլիները թխել այնքան, մինչև ոսկեգունի:
Վաֆլիները կարելի է մատուցել հարած սերուցքի, շոկոլադե ջնարակի կամ հատապտուղների հետ:
0Comments