Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում այսօր՝ ժամը 17:00-ին, փակ նիստ է հրավիրված: Այս մասին հայտնում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը:
ՔՊ պատգամավորներին հրահանգել են 17։00-ին լինել խորհրդարանում:
Նիստը տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որին ներկա են լինելու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Թե ինչ թեմայով է հանդիպումը, խմբակցությունից չհայտնեցին:
0Comments