Բաղադրիչները՝
- 1 շիշ կամ 750 մլ սպիտակ փրփրուն գինի
- 100 մլ բաց գույնի ռոմ
- 200 գ սեխի կամ ձմերուկի միջուկ
- 1 ոչ մեծ, կանաչ խնձոր
- 1 փոքր ճութ խաղող
- 1 լայմ
- 2-3 ճյուղ անանուխ
- 2-3 ճ/գ շագանակագույն մանր շաքարավազ
- 1/2-1 բաժակ գազավորված հանքային ջուր
- սառույց
Պատրաստման եղանակը
Սեխը կամ ձմերուկը (կորիզնեը հեռացված) փոքր քառակուսիներով կտրատեք, խաղողը կիսեք (առանց կորիզների):
Խնձորը բարակ շերտերով կտրատեք: Լայմը բարակ օղակաձև կտրատեք:
Անանուխը, շաքարավազն ու լայմը բաժակի մեջ ճզմեք, վրան լցրեք ռոմը, խառնեք, ապա խառնուրդը լցրեք մեծ սափորի մեջ, ավելացրեք կտրատած միրգը: Խառնեք, վրան լցրեք գազավորված ջուրը: Այն 2-3 ժամով րեք սառնարանում. կարող եք նաև միանգամից մատուցել:
Մատուցելուց առաջ ավելացրեք գինին, սառույցը:
Խորհուրդ: Սպիտակ գինին կարող եք ընտրել ըստ ճաշակի՝ չոր, կիսաչոր կամ կիսաքաղցր: Եթե կիսաքաղցր գինի եք ընտրել, շաքարավազ կարող եք չօգտագործել: Մրգերի ցանկն էլ կարող եք համալրել՝ ըստ ճաշակի: Այսպես օրինակ՝ կարող եք դեղձ, ծիրան, արքայանարինջ, կիտրոն, տանձ կամ դեղին սալոր ավելացնել:
0Comments