ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել ԱՄՆ-ից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Fars գործակալությունը։
Դիվանագետի խոսքով, Լավրովը Թեհրանին ներկայացրել է Վաշինգտոնի հետ ունեցած իր բանակցությունների մանրամասն հաշվետվությունը, սակայն չի փոխանցել և չի ծրագրվում փոխանցել Սպիտակ տնից որևէ հաղորդագրություն։
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ իրավիճակը Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Կասպից ծովի հիմնախնդիրը և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերաբերող հարցեր։
0Comments