Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25- ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 22-ի ցերեկը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -5....-7 աստիճան։
0Comments