Կիևը միայն խոսքով է կարողանում կոշտություն դրսևորել․ Նրանք չունեն որևէ խաղաքարտ, որով կարելի է խաղալ․ Թրամփ

Մանրամասներ
թրամփ

Կիևը միայն խոսքով է կարողանում կոշտություն դրսևորել և հաղթաթղթեր չունի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան նահանգների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է Russian Mirror-ը:

«Նրանք չունեն որևէ խաղաքարտ, որով կարելի է խաղալ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև հավաստիացրել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը ձգտում է նպաստել մարդասիրության նկատառումներով:

Ավելի վաղ Թրամփը Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: ԱՄՆ նախագահի խոսքով` Զելենսկու ներկայությունը հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր չէ։