Վենեսուելայի ընդդիմությունը երթով կառավարական թաղամաս կհասնի

Ակցիան նախատեսվում է իրականացնել փետրվարի 12-ին

Վենեսուելայի ընդդիմությունը փետրվարի 12-ին նախատեսված ակցիայի ընթացքում մտադիր է երթով հասնել մինչև կառավարական թաղամաս, ինչը կարող է հանգեցնել ոստիկանության հետ բախումների: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:

Լրատվամիջոցը նշել է, որ Վենեսուելայի իշխանությունները թույլ չեն տալիս ընդդիմությանն ակցիաներ իրականացնել Լիբերտադոր կառավարական թաղամասում, ուստի նախատեսված երթն իշխանության վրա ճնշում գործադրելու խորհրդանշական գործողություն է:

 ТАСС-ի զրուցակիցները հավաստիացրել են, որ երթի նպատակը կառավարական շենքերը գրավելը կամ իշխանությունն ուժով վերցնելը չէ: «Ոչ ոք չի պատրաստվում բռնություն գործադրել, Մադուրոն պարզապես չի կարող այլևս իշխանություն լինել»,- ասում է ընդդիմության կողմնակիցներից մեկը: