Իսրայելը արգելափակում է ծանր տեխնիկայի մուտքը Գազա․ Al Jazeera

Մանրամասներ
Իսրայել Գազա

Իսրայելի իշխանություններն արգելափակում են ծանր տեխնիկայի մուտքը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի արգելքի պատճառով ավելի քան 500 միավոր ծանր տեխնիկա, որն անհրաժեշտ է փլատակների մաքրման և մահացածների մարմինները հանելու համար, արգելափակված է Գազայի հատվածի մուտքի մոտ։

Մինչդեռ «տասնյակ հազարավոր պաղեստինցիներ» ստիպված են ապրել քաղաքների ու ճամբարների ավերակների մեջ, որտեղ փլատակների տակ են մնացել մահացածների բազմաթիվ մարմիններ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոլորտի իշխանություններին անհրաժեշտ են բուլդոզերներ՝ փլատակների մաքրման համար, և սարքավորումներ՝ բեկորները ջարդելու և մարմիններ հանելու համար՝ էքսկավատորներ, կռունկներ և բեռնատարներ: