Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել է Օմանի միջոցով։
Այսօր տեղի ունեցած նիստում նա ասել է․
«Պատասխան նամակում ընդգծվում է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, և որ միայն պարտավորությունների խախտումն է, որ խնդիրներ է առաջացրել այս ճանապարհին, որը պետք է փոխհատուցվի և վստահությունը վերականգնվի», հայտնում է Irna.ir-ը:
«Պատասխան նամակում թեև մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների հարցը, սակայն նշվել է, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է»,- ասել է Իրանի նախագահը։
0Comments