Իսրայելը պետք է արմատախիլ արվի Պաղեստինի տարածքից. Խամենեի

Մանրամասներ
իրան

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Ռամադան տոնի կապակցությամբ իր քարոզում Իսրայելն անվանել է «հանցավոր խումբ», որը «պետք է արմատախիլ արվի Պաղեստինի տարածքից» և «Ամենակարողի կամքով այն կկործանվի»։

«Այս տարածաշրջանում կա միայն մեկ խամաճիկ ուժ, դա կոռումպացված, ուզուրպատոր սիոնիստական ​​ռեժիմն է»,- ասել է Խամենեին։

Նրա խոսքով, «ականավոր գործիչների սպանությունները սիոնիստների սովորական պրակտիկան է, որն իրականացվում է ԱՄՆ-ի և արևմտյան կառավարությունների աջակցությամբ»։

«Եթե նրանք (ԱՄՆ-ն և Իսրայելը) փորձեն տարաձայնություն սերմանել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը ջախջախիչ հակահարված կտա նրանց»,- ասել է Գերագույն առաջնորդը։