Շոտլանդիայից, Գերմանիայից և Շվեդիայից գիտնականների միջազգային թիմը հայտարարել է գերամուր նյութերի ստեղծման հարցում առաջընթացի մասին։
Նրանք ստացել են ածխածնի նիտրիդներ, որոնք կարծրությամբ միայն մի փոքր են զիջում ադամանդին։ Հետազոտությունը, ըստ news-ի, հրապարակվել է Advanced Materials (AdvMat) գիտական ամսագրում։
Թիմի հայտնագործությունը ածխածնի նիտրիդների հետ դեռ 1980-ականներից կատարվող փորձերի արդյունք է: Գիտնականներն ածխածնի և ազոտի միացությունները ենթարկել են 70-ից մինչև 135 գիգապասկալ (1 միլիոն անգամ ավելի բարձր, քան Երկրի մթնոլորտի ճնշումը) ճնշման՝ 1500 °C-ից ավելի ջերմաստիճանի պարագայում:
Պարզվել է, որ այս փորձի արդյունքում ստացված նյութերն ավելի կարծր են, քան խորանարդ բորի նիտրիդը, որը մինչև վերջերս համարվում էր Երկրի վրա երկրորդ ամենաամուր նյութն ադամանդից հետո:
Բացի դրանից, գերկարծր ածխածնի նիտրիդներն ունեն լրացուցիչ հատկություններ, ներառյալ ֆոտոլյումինեսցենտությունը և էներգիայի պահպանման բարձր խտությունը:
Ըստ հետազոտողների՝ նոր նյութերը կարող են օգտագործվել արդյունաբերական նպատակներով՝ դրանք օգտագործելով մեքենաների և տիեզերանավերի պաշտպանիչ ծածկույթներում, արևային մարտկոցներում, ֆոտոդետեկտորներում և բարձր ամրության կտրող գործիքների արտադրության մեջ:
Ըստ հետազոտողների՝ նոր նյութերը կարող են օգտագործվել արդյունաբերական նպատակներով՝ ավտոմեքենաների և տիեզերանավերի պաշտպանիչ ծածկույթներում, արևային մարտկոցներում, ֆոտոդետեկտորներում և բարձր ամրության կտրող գործիքների արտադրության մեջ:
0Comments