«Ծանոթություն ծնողների հետ» կատակերգության չորրորդ մասը պատրաստման փուլում է, այս մասին , news.am-ի փոխանցմամբ, Ռոբերտ Դե Նիրոն հաստատել է The View-ի եթերում՝ հայտնելով, որ կվերադառնա իր դերին:
Դե Նիրոյին կմիանա Բեն Սթիլերը, ով 2000 թվականի օրիգինալ կատակերգության մեջ մարմնավորել է նրա հերոսի դստեր (Տերի Պոլոյի) նշանածին։
Շոուի հաղորդավարը չի պնդել անել սփոյլերներ, այլ խնդրել է Դե Նիրոյին պատմել, թե ինչպես է առաջացել խորհրդանշական ստի դետեկտորի տեսարանը: «Այո, ես դա իմացա մի ընկերոջից, ով աշխատում էր ԿՀՎ-ում: Եվ հետո մտածեցի, որ սա իսկապես հետաքրքիր է, միգուցե սա մի բան է, որը մենք կարող ենք անել»,-ասել է դերասանը:
0Comments