Թոմ Հենքսը հեռացել է ԱՄՆ-ից Թրամփի հաղթանակից հետո

Մանրամասներ
թոմ

Ամերիկացի կինոդերասան Թոմ Հենքսը, ով առավել հայտնի է Ֆորեսթ Գամփի դերով, լքել է ԱՄՆ-ը այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է The Direct-ը։

Հրատարակությունը մեջբերում է բաց նամակը, որը Հենքսը հղել է իր երկրպագուներին.

«Ծանր սրտով և էլ ավելի ծանր ճամպրուկով հայտարարում եմ՝ ես պաշտոնապես լքել եմ երկիրը։ Այո, ճիշտ լսեցիք. ես հիմա գրում եմ սա հեռավոր, անհայտ վայրից՝ գեղեցիկ տեսարանով... Դե, ոչ հաստատ Ամերիկայում»,- գրել է Հենքսը:

Խոսելով հեռանալու պատճառների մասին՝ Հենքսը բացատրել է. «Նախագահ Թրամփ 2.0-ն այն չէր, ինչին ես պատրաստ էի։ Երբ ես տեսա արդյունքները, մտածեցի. «Վազի՛ր, Ֆորեսթ, վազի՛ր»: Եվ դա հենց այն է, ինչ արել եմ»:

Դերասանը երկրպագուներին հորդորել է չմտածել, թե ընդմիշտ է հեռանում ԱՄՆ-ից ու հասկացրել է, որ կարող է վերադառնալ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտից հետո։